ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով․ Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ նախարարության ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով։

«Մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության և նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ։

Հետևաբար մայիսին, հարգելի՛ գործընկերներ, կստանաք պլյուս 30% աշխատավարձ, և ես՝ որպես նախարարության ղեկավար, ակնկալում եմ ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում մեր հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս, ծառայություններ մատուցելիս»,- հրապարակած տեսանյութում ասել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ