![]()
Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
2017 թվականի համեմատ՝ 2025 թվականին գիտության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է շուրջ 180 տոկոսով՝ 14.3 միլիարդ դրամից հասնելով 40.2 միլիարդ դրամի։
Զգալի աճ է արձանագրվել նաև աշխատավարձերի մակարդակում․ օրինակ՝ գիտաշխատողի միջին աշխատավարձը եռապատկվել է՝ 90 հազար դրամից դառնալով 276 հազար դրամ։
![]()