ԲԱՑԱՌԻԿ. Ինչպե՞ս է կալանավորը սգո սրահից մոր թաղման ժամանակ փախուստի փորձ արել

Համացանցում տեսանյութ է հայտնվել,  որտեղ երևում է, թե ինչպես է կալանավորը փախուստի փորձ կատարել մոր թաղման ժամանակ:

39-ամյա Մարտին Խաչատրյանը նախկինում դատված է եղել 4 անգամ, որոնց ավելացավ նաև 5-րդը: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նա արդեն իմացել է մոր մահվան մասին:

Եվ իհարկե դժվար չէր հսկողության ներքո հուղարկավորությանը մասնակցելու թույլտվություն ստանալը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հուղարկավորությունից հետո սգո սրահում Մարտինը նախ սկսել է խմել, ապա ծեծկռտոուք է սարքել:

Ինչպես պարզվեց, այդ ամենը հմտորեն պլանավորված է եղել: Նա խառնաշփոթի մեջ անմիջապես դուրս է վազել, նստել մեքենան և փախուստի փորձ արել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ