Կոլումբիայում ավելի քան 100 զինծառայող տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Կոլումբիայի ռազմաօդային ուժերին պատկանող ավելի քան 100 զինծառայող տեղափոխող Hercules C-130 ինքնաթիռը վթարի է ենթարկվել։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային մասում՝ Պուերտո Լեգուիզամո քաղաքի մոտակայքում թռիչքի ժամանակ։

Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հաստատել է միջադեպը։

«Խորը վշտով տեղեկացնում եմ ձեզ, որ մեր զինված ուժերի անդամներին տեղափոխող Hercules ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքի ժամանակ», — ասել է նա։

Նախարարը հավելել է, որ վթարի վայրում աշխատում են զինվորականներ, սակայն զոհերի թիվը և վթարի պատճառը դեռևս պարզված չեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ