![]()
Երեկ մետրոյում աղմկահարույց հայտարարություններով հանդես եկած Արմինե Մոսիյանը, ով փաստացի թքած ուներ Հայաստանի վրա և վարչապետից պահանջում էր Արցախ, պարզվում է՝ պատահական անձ չէ։
«Խոսնակ» լրատվականի տեղեկություններով՝ նա Արցախի ԱԺ Դաշնակցության խմբակցության ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի եղբոր դուստրն է։
Ավելին՝ Մոսիյանի հայրը զոհվել է առաջին Արցախյան պատերազմում, իսկ նրա հորեղբոր աջակցությամբ իշխանության եկած Սամվել Շահրամանյանը հետագայում փաստացի հանձնել է Արցախը։
Հիշեցնենք, որ Արթուր Մոսիյանը երկար տարիներ եղել է Արցախի գլխավոր դատախազ՝ Բակո Սահակյանի նախագահության շրջանում՝ այն տարիներին, երբ ձևավորվում էր այն համակարգը, որի հետևանքները տեսնում ենք այսօր։
![]()