Ընդդիմության մեջ ուժեղ փոխհրաձգություն է. կեղտոտ խաղ է տեղի ունենում. ում են ուզում դարձնել վարչապետ

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվել է իր հաշվարկներում, որ կարելի է մեկ-երկու օրում լուծել Իրանի խնդիրը:

Նրան զարմացրել է նաև այն, որ Թրամփը հայտարարել է, թե բանակցում են, քանի որ մինչ այդ միայն կապիտուլյացիայի մասին էր խոսում:

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի համար լավ կլինի, որ ԱՄՆ-Իրան համաձայնություն տեղի ունենա:

«Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահը ուզում է դուրս գալ այս պատերազմից, այլապես լուրջ խնդիրներ կստեղծվեն միջազգային տնտեսության համար: Միաժամանակ արձանագրենք, որ այս պահին ԱՄՆ-ն իր առջև դրված խնդիրը չի կատարել»,- ասում է նա:

Լիլիթ Դալլաքյանի նկատառմամբ՝ Ռուսաստանը փորձելու է հիբրիդ ուժեր օգտագործել Հայաստանում խաղաղության գործընթացը խոչընդոտելու համար:

Վերջինս կարծում է, որ ընտրակեղծիքների համար մեղադրվող ուժերի մասնակցությունը ընտրություններին պետք է օրենքով արգելել, քանի որ նրանք վտանգ են ստեղծում խաղաղության գործընթացի և ՀՀ-ի համար:

«Քոչարյանը պետք է փոխի սկավառակը՝ Ռուսաստան, Ռուսաստան, մի երկու երկրի անուն էլ սովորի քարտեզի վրա: Ռուսական զորքերի ներկայությամբ այնպիսի՜ հանցագործություններ են եղել Արցախում: Պուտինը Ղարաբաղը Խանքենդի էր անվանում: Բան չունի՞ ասելու: Հարց է՝ Քոչարյանը եթե կարողանա վերադառնալ, կգնա Ղարաբա՞ղ, թե՞ ԱՄՆ»,- ասում է նա:

Զրուցակցի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետական գույքը ջրի գնով վաճառել է Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններին և այդ համատեքստում ընդդիմության դասավորվածությանը, նա նկատում է. «Ընդդիմության մեջ ուժեղ փոխհրաձգություն է: Կեղտոտ խաղ է տեղի ունենում: Ռոբերտ Քոչարյանը տուռնիկի հանդեպ ունի հակումներ, հավանաբար ուժեղը նա է»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ