Գողերն ու կողոպտիչները հավաքվել են, իրենց էլիտա են կոչում. թող ցեղով-տեղով հելնեն գնան Ղարաբաղ. տեսանյութ

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Լևոն Շիրինյանը կարծում է, որ միջազգային իրադրության այսօրվա պայմաններում Ղարաբաղ վերադարձ հնարավոր չէ:

Նա համոզմունք է հայտնում, որ նման հայտարարություններ անողները փորձում են ժողովրդին գրգռել և մանիպուլյացնել. «Տենց հայտարարություններ անողները թող ցեղով-տեղով հելնեն գնան»:

Վերջինիս խոսքով՝ գողերն ու կողոպտիչները հավաքվել են և իրենց էլիտա են կոչում. «Հլը հաշվեք՝ Երևանում քանի տուն ունեն»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կլինի, եթե սպասվող ընտրություններում կրկին նախկին իշխանությունները երկրի կառավարման ղեկը ստանձնեն, Լևոն Շիրինյանը նկատում է. «Հայաստանը, խեղճ ու կրակ ժողովուրդը մնալու են մենակ ղարաբաղյան կլանի հետ, արդեն պատկերացրեք՝ ինչ է լինելու»:

Զրուցակցի դիտարկմամբ՝ նախկին իշխանությունները միայն խաբել են ժողովրդին. «Իրենց փողերը դոլարով են պահում, բա խի՞ չեն ասում՝ Քոչարյան Ռոբերտը պետությանը պարտք է 4 միլիարդ ռուբլի, ասում են՝ պետությունից գողացել է 2 միլիարդ դոլար: Սրանք ոչ մի բան չգիտեին, գոնե սրանց երեխեքը «Սամվելը» կարդացած լինեին, կիմանային՝ իրենց ծնողների հետ ինչ անել: Սրանք մենակ խաբել ու ինչքան ուզել խփել գիտեն»:

Ըստ Շիրինյանի՝ արմատական ընդդիմադիրների միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է. «Սրանց թեկնածուն Քոչարյան Ռոբերտն ա, Սամվելն էլ ուզում ա ֆոկուս անել: Շատ պետք էր Սամվելին՝ գար ստեղ, ԿԳԲ-ի պադվալում ապրեր, ուղարկել են»:

Լևոն Շիրինյանը պնդում է. «Իրենք հավերժ նախկիններ են, ժողովուրդը պատուհանից դուրս է շպրտել, սրանք մենակ մխտռել գիտեն: Թող երկու մեքենայով հելնեն գնան ժողովրդի մեջ, մեկում իրենք լինեն, մեկով էլ ուտելիք տանեն, իրենք չեն կարող չուտել, կտեսնեն ժողովրդի վերաբերմունքը»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ