![]()
ՆԳՆ-ից ներկայացնում են նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում ու մարզերում իրականացված ծառայության մասին ամփոփագիրը:
Ըստ այդմ, Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ 178 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 156 անձ։
Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 122 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16422 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 270 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 416, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 6 անձ։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։
![]()