Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ է եղել. նա ձերբակալվել է

Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել:

ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մոպեդով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 28-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտաբերվել է մարիխուաննա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ՝ ընդհանուր 84,54 գրամ քաշով:

Մոպեդը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ