![]()
ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը:
ՀՀ ԶՈՒ թիմն ընդգրկվել է Գերմանիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ԶՈՒ հավաքականների հետ մեկ խմբում։
Հանդիպումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.
մարտի 23-ին՝ ՀՀ-Իռլանդիա,
մարտի 24-ին՝ ՀՀ-Գերմանիա,
մարտի 26-ին՝ ՀՀ-Իսպանիա։
Մարտի 27-ին կանցկացվեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը։
![]()