Արձագանքի ամենաճիշտ պահն է, որ ժողովուրդը տեր կանգնի իր խաղաղությանը. վարչապետը խոսել է առաջնորդության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում խոսել է առաջնորդության մասին:

Նա նախ պատմել է որոշ ժամանակ առաջ դիտած ֆիլմից մի դրվագ, որը կապ չունի առաջնորդության հետ, բայց հիմք է տալիս մտածելու, որ առաջնորդությւնն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, այդ իրադարձություններից դուրս գալն ու դուրս գալու կամք ունենալը:

«Մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականություննհերը ստանձնել ենք և մեր երկրին սպառնացող կանխորոշված աղետաբեր իրավիճակից դուրս ենք բերել մեր երկիրը, ներառյալ՝ ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ և կամքով և մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվան:

Եվ ահա, ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և պատեհ պահն է, որ ժողովուրդը տեր կանգնի իր խաղաղությանը և առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, կառավարող մեծամասնությանը, որը կարողացել է գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս ու երկիրը հասցնել խաղաղ նավահանգստի, ինչի մասին խոստումներ էին հնչել նախորդիվ»,- հայտարարել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ