Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

«Երկրների ղեկավարները քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարության հրապարակած հաղորդագրության տեքստում էլ ասվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ