Մոջթաբա Խամենեին վիրավորում է ստացել, նա մեկուսացված է. WP

Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, գտնվում է մեկուսացման մեջ և չի պատասխանում իրեն ուղարկվող հաղորդագրություններին։

Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Իսրայելի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին։

Իսրայելացի պաշտոնյաների խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և որոշ կրոնական գործիչներ ուժեղացրել են վերահսկողությունը երկրում։ Կենտրոնական հետախուզական վարչությունը, իսրայելական Մոսադ գործակալությունը և հետախուզական այլ կառույցներ աշխատում են Խամենեիի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ նա վիրավոր է:

Այն պահից ի վեր, երբ այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո Մոջթաբա Խամենեին հայտարարվել էր նոր գերագույն առաջնորդ, նա հրապարակավ չի հայտնվել։ Խամենեին միայն ուղերձ է հրապարակել, որը կարդացել է Իրանի պետական հեռուստատեսության հաղորդավարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ