![]()
«Քաղաքական հայտարարություն է ընդամենը և վերջ»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի:
«Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության և այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, մեր ընկալմամբ՝ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող:
Հետևաբար քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ»,- ասել է նախարարը:
![]()