Որոշ քաղաքական դիակներ ակտիվացել ու ասում են՝ գնացեք արկածախնդրության հետևից ու մատաղ արեք երկիրը. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք«-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ երեկվա մետրոյի միջադեպից հետո որոշ քաղաքական դիակներ ակտիվացել ու պահանջներ են ներկայացնում:

«Մեզնից պահանջում են՝ շարունակել Ղարաբաղի հարցը, դադարեցնել Հայաստանի Հանրապետությունը: Մեզանից պահանջում են գնալ արկածախնդրության ու մատաղ անել էս չքնաղ երկիրը, որ հետո աշխարհի տարբեր ծայրում նստեն ու երգեն «Ուր էիր Աստված, որ ավերում էին չքնաղ մի երկիր:

Մատաղ չե՛նք անելու էս չքնաղ երկիրը»,- նշել է Կոնջորյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ