![]()
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը պայմանական է ասել, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե ՔՊ-ն չլինի իշխանության։
«Նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Միրզոյանը։
Նա պնդել է, որ ընդդիմադիրների գաղափարախոսությունն է՝ Հայաստանի գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ ու պահանջներ կան:
«Ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ եթե գան իշխանության, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ, շատ մեծ հավանականությամբ, Հայաստանն անմիջապես կկանգնի նոր պատերազմի առաջ»,- ասել է Միրզոյանը։
Միրզոյանի հավաստմամբ՝ իրենք առաջարկում են խաղաղություն այլ պայմաններում, որովհետև խոր համոզմունք ունեն, որ Հայաստանի գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ։
![]()