ՀՀ-Թուրքիա երկխոսությունը հասունացել է այնքան, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություն հաստատվի․ նախարար

«Հայաստան-Թուրքիա երկխոսությունը հասունացել է բավարար չափի, որպեսզի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, և սահմանն ամբողջությամբ բացվի»։

Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։

«Թուրքիա-Հայաստան երկխոսությունը հասունացել է բավարար չափի, որպեսզի զուգահեռ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում, լինի նաև ամբողջական վերջնարդյունքը, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Այստեղ վեճ չկա, և մենք սա Թուրքիայի մեր գործընկերներին էլ ենք ասում»,- ասաց Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ