Այդ արհավիրքի համար գլխավոր պատասխանատուները ու նրանց տասովշիկները, որ ատամները սրած սպասում են հարմար առիթի՝ Հաայստանը կրկին բռնազավթելու համար, թող պապանձվեն

Հասարակական գործիչ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը գրում է.

Նոր հասա տուն եւ պատրաստվում էի քննադատել ՀՀ վարչապետին Արցախից փախստական մեր համերկրացու հետ իր այսօրվա անհավասարակշիռ զրույցի համար, ու, հատկապես, արցախցի-հայաստանցի վնասակար եւ վտանգավոր խոսույթին տուրք տալու համար, սակայն նախ տեսա այն դատապարտումների ալիքը, եւ մեր «հանրային դատավորների» դատավճիռները, որոնք արդեն կան համացանցում, ապա նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել այդ կնոջից իր պահվածքի համար ու որոշեցի այս անգամ էլ իմ «հեղինակավոր կարծիքը» չարտահայտել։
Ամեն դեպքում, ինձ համար դա Հայաստանում տիրող 23-ամյա անտերության հետեւանքով մեր երկրի գլխին եկած արհավիրքից տուժած, բայց այդ արհավիրքի դեմ պայքարած երկու հայի բանավեճ էր, որոնցից մեկը Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար պատասխանատու ու դրա համար պայքարը շարունակող իշխանության խորհրդանիշն էր, մյուսը՝ Արցախի մեր հայության խորհրդանիշը, ու, առավելեւս, շատ ցավալի էր նման խոսակցության ականատեսը դառնալը։
Իսկ այդ արհավիրքի համար գլխավոր պատասխանատուները ու նրանց տասովշիկները, որ ատամները սրած սպասում են հարմար առիթի՝ Հաայստանը կրկին բռնազավթելու համար, թող պապանձվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ