Հասկանալի են Փաշինյանի ապրումներն ու էմոցիաները․ ի վերջո, ավելի շատ աջակցություն Հայաստանը Արցախին չի ցուցաբերել, քան իր օրոք

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Ճամփորդության պատճառով ուշացումով տեղեկացա օրվա «թեմայի»՝ մետրոյի միջադեպի մասին, երբ արդեն ՀՀ վարչապետը ներողություն էր հայցել արցախցի կնոջ հետ իր հաղորդակցման ոճի համար ու զրույցի է հրավիրել նրան։
Թերևս, Փաշինյանը Հայաստանի քաղաքական դաշտում բոլոր գործիչներից այն բացառիկներից է, որի ներքին կամային որակները, ի տարբերություն շատերի, բավարարել է հրապարակավ ներողություն հայցել այս կամ այն սխալի համար։ Քննարկման առարկա չէ նաև այն, որ որքան էլ իր հասցեին վերջին 8 տարիներին հնչեցված մեղադրանքներից մահացուները անարդար են եղել, միևնույնն է, հանրային գործունեությունը բոլորից է պահանջում ինքնատիրապետում ու ճիշտ հաղորդակցություն։
Բայց նողկալի էր լրահոսում կարդալ, որ նրանք, և հատկապես երկրորդ ու երրորդ նախագահների ծպտված ու բացահայտ խմբակները, որոնք այս տարիներին հորինել են այդ մեղադրանքները, դրանք լցրել ոչ միայն որոշ հայաստանցիների, այլ նաև արցախցիների ուղեղները, կույր ատելություն ներարկել, «կանգնած են տիկնոջ կողքին ու նրան մենակ չեն թողնի» ու դատապարտում են այն միջադեպը, որի կրակը իրենք էին պատրաստել վաղուց՝ սեփական անմիջական ու հյուսիսային տերերի պատասխանատվությունը կոծկելու համար․․․ Էլ կապիտուլյանտ, էլ հողատու, էլ դավաճան․․․
Ու այս ամենը հիմնավորելու համար նրանք բոլոր էպիգոններով՝ արևմտամետի տակ ծպտված թե ռուսամետ, կառչել են Պրահյան պայմանավորվածություններից, որպեսզի թաքցվի տասնամյակներով Արցախը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված կազմում ճանաչելու իրենց գաղտնի համաձայնությունները կարգավորման բոլոր տարբերակներով, որոնց շուրջ իրենց տերերը հրաժարվեցին բանավեճի գնալ Փաշինյանի հետ․․․ Այդ ամենն արել են թաքցնելու համար, որ Ալմա Աթիի պայմանագրով Հայաստանի ու Ադրբեջանի ներկայիս սահմաններն իրենք ճանաչել են 1991-ից․․․ Թաքցնելու համար պատերազմին ժամանակ իրենց տերերի դավաճանությունները Արցախում ու բանակում․․․
Ու այս ամբողջը լցրել են մարդկանց ուղեղները, իսկ Փաշինյանն էլ փողոցում բախվելով նրանց քարոզչության կատարյալ զոհերին, որոնցից մեկն էլ տուն տեղ ու հայրենիք կորցրած տիկինն է, պոռթկում ու արադարանում է, որ ինքը Արցախին չի դավաճանել, որ Հայաստանը ու իրեն ընտրած Հայաստանի քաղաքացին Արցախին չեն դավաճանել․․․
Մարդկայնորեն հասկանալի են Փաշինյանի ապրումներն ու էմոցիաները․ ի վերջո, ավելի շատ աջակցություն Հայաստանը Արցախին չի ցուցաբերել, քանի իր օրոք, երբ տիկնոջ «կողքին կանգնողները», նրան կույր ատելության դրդածները գիշատիչի նման քրքրել են Հայաստանն էլ, Արցախն էլ․․․ Ի վերջո Փաշինյանի օրոք ու որոշմամբ են բարձրացվել հենց նույն Արցախի զինվորականների /մինչև մեկ միլիոն դրամ/, մանկավարժների ու այլոց աշխատավարձերը, որոնք Հայաստան գալուց հետո միայն զարմացան ու արժանապատիվ չհամարեցին այստեղ առաջարկվող համարժեք աշխատանքը։ Նույնը՝ Արցախի պաշտպանության համար ձեռքբերված սպառազինութան մասով, որը համարժեք չի եղել նախկինների օրոք գնվածին ու ձեռքբերվածին․․․ Նաև, լավ թե վատ, սխալներով թե ինչպես, այս իշխանությունը կազմակերպեց պատերազմի շրջանում Հայաստանի ողջ ռազմաքաղաքական մասնակցությունը Արցախի պաշտպանության համար ու մի քանի երկրների դեմ անհավասար պատերազմում, երբ այդ երկրներից մեկն էլ Արցախին ու Հայաստանին խաբողներից մեկն էր, ու այդ երկրից էր արցախյան ծագման նախկին իշխանությունների ձեռքերով համակարգվում Շոյգույի ասած «բարդ օպերացիան»․․․ Ու հիմա Փաշինյանը, իմանալով իր արածները Արցախի համար, անարդար է համարում իր հանդեպ շարունակաբար հնչեցված մեղադրանքները, ինչպես որ դա անարդար ու հորինած համարել ենք շատերս, և առաջին հերթին նրան վերընտրած Հայաստանի հանրապետության ժողովրդի մեծ մասը․․․
Բայց քաղաքական առումով հաստատ մեղավոր է վարչապետ Փաշինյանը, որ չհրապարակեց 44-օրյա պատերազմի զեկույցը, որ հասարակությունն էլ իմանար, թե իրականում ովքե՞ր են եղել իրական կապիտուլյանտը, դավաճանը, հողատուն, պատերազմը ձախողողներն ու Շոյգույի «բարդ օպերացիան» արցախցու թիկունքում ու ընդդեմ Արցախի իրականացնողները, որոնք ոչ միայն ջուրը լցրեցին հայաստանցիների ու արացախցիների, այդ թվում մետրոյի տիկնոջ նահատակված հոր արածը, այլ նաև 44-օրյա պատերազմում Հայաստանի հայորդիների պահած Արցախի մնացած մասը, որը 2-րդ փուլով էլ բարեհաջող հանձնեցին Ալիևին ու ավարտուն տեսք տվեցին ռուս-թուրքական «բարդ օպերացիային»․․․ Եթե հրապարակվեր զեկույցը, միգուցե հասարակությունը, այդ թվում Հայաստանում «Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար ոչ մեկին չներող» արցախցի տիկինը իմանար ճշմարտությունը ու այլ զրույց ունենար վարչապետի հետ ու իմանար ողջ ճշմարտությունը սեփական նախկին իշխանությունների մասին․․․
Այդ դեպքում այսօր միգուցե նրանք բերդերում լինեին, այլ ոչ թե տիկնոջ «կողքին»․․․ Չէ որ այս ամենում բոլորը նրանց զոհերն են․․․
Իսկ նրանք ծպտված ու տարբեր դեմքերով մասնակցում են ընտրություններին․․․

Возможно, это изображение текст "NEWS NEWS.am .am 2h Follow niqnu ២៦ ចល uju ሃለሚት , np hp ηηИ , tu tL zuuntpu. Ltind ungutugh ር i news.am ធល mju ህህ p6wиw, np hn ynnphu ២៦, tu tL zuuntpu. Ltin'd Pηχиpywиp upgupugh... 958 284 18"

 

Возможно, это изображение один или несколько человек и текст

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ