![]()
ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածել՝ ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին կոչ անելով զգուշավորություն դրսևորել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը։ Պետքարտուղարությունը X-ում գրառման մեջ նշել է, որ այս նախազգուշացումը վերաբերում է հատկապես Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։
«ԱՄՆ դիվանագիտական հաստատությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս, թիրախավորվել են։ Իրանին աջակցող խմբերը կարող են թիրախավորել ԱՄՆ այլ շահերը արտասահմանում կամ Միացյալ Նահանգների և/կամ ամերիկացիների հետ կապված վայրերն ամբողջ աշխարհում», – նշված է հաղորդագրության մեջ։
![]()