![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Խաժակ Տանանյանն իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր մետրոյում վարչապետի ու ղարաբաղցի կնոջ միջադեպին։
Armine MosiYan, կգնաս Եռաբլուր, կկանգնես որդի կորցրած մոր առաջ, կնայես իր աչքերին ու էդ նույն ստոր համարձակությամբ կասես, որ «թքած ունես Հայաստանի վրա»։ Քո ամբարտավան «չեմ ներում»-ները ծիծաղ են առաջացնում։ Էդ ո՞ւմ են հետաքրքրում քո դատավճիռները։ Դու դատավո՞ր ես, ինչ -որ չափանի՞շ։
Էդ ո՞ր բարոյական իրավունքով ես պիտակավորել 680.000 հայերի։
Ինչի՞ հաշվին։ Ի՞նչ արածի։ Ի՞նչ պատասխանատվության։
Դու նստած ես էս երկրի շնչին, օգտվում ես ամեն ինչից՝ օդից, ջրից, անվտանգությունից, պետական աջակցությունից՝ նույնիսկ տարրական հարգանք չդրսևորելով պետության ղեկավարի նկատմամբ։ Հայ ժողովրդին «ժեխ» ես անվանում ու հանգիստ թշնամություն սերմանում հայի ու հայի միջև՞՞՞
Դու թքած ունես Հայաստանի վրա, իսկ Հայաստանը թքած չուներ քո վրա։
Հիմա ո՞վ է իրականում ժեխը։
![]()