Ի՞նչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա. վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ

Ներկուսակցական քարոզարշավի երևանյան օրն ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցներ հետ զրույցում մանրամասնել է՝ թե ինչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն։

«Սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա»,- տեղեկացրել է վարչապետը նշելով, որ վստահ է՝ ժողովուրդն ապահովելու է այդ մեծամասնությունը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելել է․

«Ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» գոյությունից է կախված պատերազմի լինել-չլինելը, այլ եթե ՔՊ-ի առաջարկած ուղին չընտրի Հայաստանի Հանրապետությունը, և ընտրի օլիգարխների առաջարկած ուղին, դա է տանելու դեպի պատերազմ»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ