![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Սահակ Իսախանյանը գրում է․
Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մեծ առաջնորդը, ունենալով բոլոր հնարավորությունները՝ ուղիղ եթեր մտնելու, հանրության հետ խոսելու, շարունակում է ԱԲ-ով գեներացված տեսանյութերով «շփվել» ընտրողների հետ։
Հրաշալի է, չէ՞։
Մարդը, ով ուզում է Հայաստանը «ուժեղ» դարձնել, ինքը մի քանի նախադասություն առանց արհեստական բանականության իրար կապել չի կարողանում։
Ուղղակի դասական «ուժեղ առաջնորդ»՝ ծրագրի մակարդակով։
Տաշիր Սամոյին ու Նարեկ Կարապետյանին միայն մեկ հարց եմ ուզում տալ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հիմա այնուամենայնիվ մարդ է, թե՞ պարզապես հավելված։
![]()