​Նախ զբաղվիր երեխայովդ, սովորեցրու նրան հարգել դիմացինին ու էթիկայի տարրական կանոնները․ Մարտիրոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Դիանա Մարտիրոսյանն իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր մետրոյում վարչապետի ու ղարաբաղցի միջադեպին։

Դաստիարակությունը սկսվում է ոչ թե մեծ-մեծ բառերից, այլ սեփական օրինակից ու տարրական սահմաններից։ Հասարակական վայրը սեփական հյուրասենյակը չէ, իսկ դիմացինի հանդեպ հարգանքը պետք է սերմանել դեռ այն տարիքից, երբ երեխայի ոտքերը նոր են հասնում նստարանին։ Ցավալի է տեսնել, երբ մայրը կողքին է, բայց երեխայի պահվածքը խոսում է դաստիարակության բացակայության մասին։ Երբեք չեմ սիրել երեխաների նկարներ հրապարակել, բայց այս պատկերը հանրային անտարբերության և թողտվության հայելին է։

​Նախ զբաղվիր երեխայովդ, սովորեցրու նրան հարգել դիմացինին ու էթիկայի տարրական կանոնները, և հետո նոր վարչապետից որևիցե բան պահանջիր։
Փոփոխությունները սկսվում են հենց մեր տնից ու մեր զավակներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ