Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև. եղնակը՝ մարտի 23-ից 27-ը

Մարտի 23-ին, 25-27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 23-ին, 25-27-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ