Այս կնոջը երբեք չեմ ներելու, մետրոյում ասել է՝ թքած ունի Հայաստանի վրա․ Ալեքսանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Նատալի Ալեքսանյանն իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մետրոյում վարչապետի ու ղարաբաղցի կնոջ միջադեպին։

Մեծարգո վարչապետը այսօր պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել մի կնոջից, ով 2022 թվականին ժողովրդին անվանել է «ժեխ»։

Այսօր նա մետրոյում հայտարարել է, որ թքած ունի Հայաստանի Հանրապետության վրա։

Արմինե Մոսիյան, եթե քո հայրը կենդանի լիներ, պարզապես կթքեր քո նման ժառանգի երեսին։

Այժմ արդեն պարզ է դառնում, որ ՀՀ ընդդիմությունն էլ է թքած ունի Հայաստանի Հանրապետության վրա, և իր համար ժողովուրդը «ժեխ» է, քանի որ իրար հերթ չտալով՝ փորձում են այս կնոջը հերոսացնել։

Ձեզանից լավ «ժեխ» չկա, և ես թքած ունեմ այն մարդկանց վրա, որոնք այս կնոջը հերոսացրեցին։ Իմ երկրի վրա թքած ունեցող մարդը չի կարող շնչել իմ երկրի օդը։

Իսկ Ձեզ պարոն՝ վաւչապետ Աստված օրհնի, որ այդքան ուժեղ եք, և ներողամիտ:
Թող ինձ ների հայ ժողովուրդը, ես այս կնոջը երբեք չեմ ներելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ