Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տարեդարձն է

ՀՀ նախագահի աշխատակազմն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ նախագահի տարեդարձը և կից հրապարակել լուսանկար:

«Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն Նախագահ»,- ասված է գրառման մեջ:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևանում: 2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ