Թքած ունեմ, ինձ Հայաստանը պետք չէ. ինչու էր բարկացել վարչապետը

Այսօր Երևանի մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց արցախցի աղջկա հետ խոսելուց, քանզի վերջինս իրեն ուղղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ժամանակ քամահրանքով ասաց, որ ինքը չի ընդունում Հայաստանը, թքած ունի, և իրեն ու իր երեխային պետք չէ Հայաստանի Հանրապետությունը:

Հատկանշական է, որ նույն գնացքի մեջ մեկ այլ արցախցի կին, լսելով այս արտահայտությունը բորբոքվեց, քանզի իր խոսքով իր համար նույնպես վիրավորական է նման բան լսելը արցխուց, որովհետև Հայաստանում իրենք իրենց տանն են, և բոլորը իրենց գրկաբաց ընդունել են: Այս խոսակցությունը լսել է նաև News.am լրագրող Ռուզաննան, ով գնացքում էր և նկարում էր այդ կնոջը:

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրելով իր արձագանքի համար, Հայաստանի Հանրապետության վրա թքած ունեցող կնոջը հրավիրել է կառավարություն խոսակցության:

Հետաքրքիր է, իսկ արցախցի աղջիկը ներողություն կխնդրի իր արտահայտությունների համար, որը օբյեկտիվորեն կբորբոքեր յուրաքանչյուր հայի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ