![]()
Հայաստանի կառավարությունը նախատեսում է Երևանի վթարային շենքերի հարցը լուծել եկամտահարկի վերադարձի ծրագիրը շարունակելու ճանապարհով։
Ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում Երևանում կատարած շրջայցի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին Երևանում վթարային շենքերի խնդիրների վերաբերյալ։
«Դուք գիտեք, որ եկամտահարկի վերադարձով գույքի ձեռքբերման ծրագիրը Երևանում ավարտվել է։ Հիմա մենք ծրագիր ենք մշակում, որ եկամտահարկի հետվերադարձի ծրագիրն աշխատի միայն այն դեպքում, երբ ներդրողը գալիս է, վթարային շենքերի բնակիչների հետ պայմանավորվում է, նրանց շենքի տակի տարածքը ձեռք է բերում, այդտեղ կառուցում է նոր շենք, բնակիչներին տալիս է նոր տուն և ավել հարկերի և այլնի արդյունքում իր ներդրումները հետ է բերում։ Այդ պարագայում եկամտային հարկի վերադարձը Երևանի համար կբացենք։ Այս մեխանիզմով վթարային շենքերի առնվազն մեծ մասի խնդիրը լուծվելու է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այժմ այդ ծրագրի ներդրումը մի փոքր ձգձգում են, քանի որ անշարժ գույքի շուկան այս պահին հագեցած է։
Վարչապետը մանրամասնեց, որ Կառավարությունը սպասում է, որպեսզի անշարժ գույքի շուկայում թափ առած առևտուրը գնա, որոշ ժամանակ հետո շուկայում դեֆիցիտ առաջանա, պահանջարկ լինի, այդ ժամանակ նոր ծրագիրը ներդնի։
![]()