Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է

Մարտի 22-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ