![]()
Մարտի 17-ին Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել բռնություն գործադրելու և խոշոր չափի՝ 3.811.566 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Արմեն Պողոսյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Datalex դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Մ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում այցելել է Դարպաս բնակավայրի բնակվող իր ծանոթ Ե․Չ․-ին, և նախապես տեղյակ լինելով նրա հաշվին առկա գումարի մասին, այն ավազակությամբ հափշտակելու նպատակով իր հետ նախապես տարած որպես զենք հանդիսացող էլեկտրաշոկով հանկարծակի հարվածել է նրան, որի ընթացքում Ե․Չ․-ը դիմել է փախուստի,սակայն Մ․ Հ․-ը նրան տան բակում բռնելով ձեռքերը իր մոտ նախապես պահած սև գույնի պլաստմասե լարով կապել, այդ կերպ նրան շահադիտական դրդումներով, հափշտակություն կատարելու նպատակով, ապօրինի զրկել է ազատությունից, ապա բռնություն գործադրելով ստիպելով տարել է տուն շարունակել բռնություն գործադրել, հարվածներ հասցրել և հարկադրաբար պահել ձեռքերը կապված վիճակում ստիպելով, որ իր կողմից փոխանցված ակաունտի հաշվին փոխանցի 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ սպառնալով այն չփոխանցելու դեպքում կանչել դրսում սպասող ազգությամբ մեկ վրացի և մեկ ղազախ ծանոթներին, ասելով, որ եթե նրանց կանչի իր համար լավ չի լինի, ինչից հետո Ե․Չ․-ը նրա կողմից փոխանցված ակաունտի հաշվին է փոխանցել 3.811.566 ՀՀ դրամին և 9.991 ԱՄՆ դոլարին համարժեք 9.994 USDT, ինչը վերջինս ավազակությամբ հափշտակել է, ապա իր մոտ գտնվող ապօրինի ձեռք բերված «դիազեպամ» տեսակի հոգեմետ նյութ հանդիսացող դեղահաբը տվել է Ե․Չ․-ին՝ ստիպել նրան մտցնել բերանը, այդ կերպ իրացնելով հոգեմետ նյութ և սպառնացել, որ իր նկատմամբ կատարված վերոհիշյալ գործողությունները ոստիկանությանը հայտնելու դեպքում նրան կներկայացնի որպես թմրամոլ:
Բացի այդ, նշված գործողությունները կատարելուց հետո, Մ․Հ․-ը Ե․Չ․-ին իր կամքին հակառակ բռնություն կիրառելու սպառնալիքով տարել է իր տուն, որտեղ մինչև առավոտ հարկադրաբար պահել է ասելով, որ իրեն պահում է որպեսզի ոստիկանության աշխատակիցները չբացահայտեն իրեն, սակայն առավոտյան Ե․Չ․-ին հաջողվել է վերջինիս տանից դիմել փախուստի և կատարվածի մասին հայտնել ոստիկանությանը:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Մ․Հ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, 393-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախնական դատալսումները նշանակվել են 2026 թվականի մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, թիվ 3 դատական նիստերի դահլիճում), դռնփակ դատական նիստում
![]()