Ճամբարակում «BMW»-ն, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Մարտի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևոր, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև վթարային իրավիճակ ստեղծած «Opel»-ը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ