Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից ժամանած 18 քաղաքացու Երևան տեղափոխման հարցում

Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով մարտի 18-ին ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում։

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներին դիմավորել է դեսպան Աշոտ Սմբատյանը, միկրոավտոբուսով ապահովվել է նրանց անվճար տեղափոխումը Երևան։

ԱԳՆ-ն ապահովվել է նաև Դոհա-Թբիլիսի թռիչքով ժամանած 5 ուսանողների անվճար տեղափոխումը Երևան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ