Հայաստանում բացվել է ռեստորան է, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են

Ռեստորանի զարդարանքն անցած-գնացած ժամանակներն է հիշեցնում` լամպային հեռուստացույց, հին գույք… Եվ սա դեռ ամենը չէ, ինչով զարմացնում է այցելուներին Էջմիածնի ռեստորաններից մեկը:

Այստեղ հարայհրոց չկա, դմփդմփացող «երաժշտություն»՝ նույնպես, իսկ երիտասարդ աղջիկների փոխարեն սպասարկում են ժպտադեմ տատիկները: Ռեստորանը մասնագիտացել է հայկական ավանդական խոհանոցի ուղղությամբ:

Տատիկները հայկական բաղադրատոմսերի գաղտնիքները հաճույքով են պատմում այցելուներին: Ճաշացանկում շատ են հայկական ուտեսները` «թավա քյուֆթայից» մինչև տոլմա և քրջիկ:

Այստեղ մտադիր են պատրաստել նաև աշխարհի ամենահին ուտեստը, որի մասին ժամանակին ռեստորանի ղեկավարը կարդացել է հայ հին գրականության ստեղծագործություններից մեկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ