Բեռնատարում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 21-ին՝ ժամը 21։23-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին այրվում է «Volvo» մակնիշի բեռնատար։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին այրվում է «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։36-ին, մարվել՝ 23։36-ին։ Մասամբ այրվել են բեռնատարի բեռնախցիկը և կենցաղային իրեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ