![]()
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր երեխաներից մեկը ծանր և անբուժելի հիվանդ է։
«Երբ Տիգրանը կոմայի մեջ ընկավ, պարզվեց, որ մեր երեխաներից մեկը ծանր, անբուժելի հիվանդ է։ Ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել։ Սա լիակատար աղետ է», – ասել է նա «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ բժիշկները Սիմոնյանի մոտ ախտորոշել էին քաղցկեղ։
![]()