Տաշիր Սամոն փորձում է «ուժեղ տղու» պատկեր վաճառել հասարակությանը, բայց իրականում թաքնված է փաստաբանների հետևում

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Պետրոսյանն իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Տաշիր Սամոյի ուժեղ լինելու միֆերին։

Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ փորձում է «ուժեղ տղու» պատկեր վաճառել հասարակությանը, բայց իրականում նրա ողջ «ուժը» ուրիշների թիկունքում է։ Երբ գործը լրջանում է՝ անհետանում է, թաքնվում է փաստաբանների, ընկերների, փողերի հետևում կամ պարզապես լռում է։
Վարչապետի երեկվա ասածը ճիշտ էր՝ նման «հերոսները» միայն լուսանկարներում են ուժեղ։

Առանց փողի՝ իրենցից ոչինչ չեն ներկայացնում։
Շատ փող ունենալը՝ միլիարդներ, շքեղ մեքենաներ, անվտանգության ծառայություն՝ դեռ չի նշանակում ուժեղ լինել։ Ուժը չափվում է արարքներով, երբ ինքդ ես կանգնում պատասխանատվության առջև։

Սամվելի դեպքում սա ամենևին ուժ չէ, այլ թանկարժեք թատրոն է՝ լավ բեմադրված, բայց դատարկ։ Փողը գնում է պաթոս, բայց ոչ իսկական արժանապատվություն և ուժ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ