![]()
«Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այս անգամ ուղևորվել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր: Առաջին կանգառը եղել է Վարդենիսում:
Միայն նախորդ տարի Վարդենիսի համար հաստատվել է 4 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, նշել է վարչապետը, տեղեկացրել կառավարության սոցիալական ծրագերի մասին։
Գավառում վարչապետից ակնկալել են անկախության, խաղաղության ու միասնության ամրապնդում: Հրազդանում անդրադարձ է եղել Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրին:
![]()