Այն, ինչ արձանի հետ տեղի է ունեցել 2018-ից մինչև օրս, խորհրդանշում է այն, ինչ ՀՀ-ի հետ է տեղի ունեցել 2018-ից հետո․ Փաշինյան

Սիրելի՛ ժողովուրդ, ես հիմա գտնվում եմ Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարները» արձանի մոտ, որը գտնվում է Չարենցավան քաղաքի մերձակայքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ այս արձանը լիարժեք կերպով խորհրդանշում է այն, ինչ 2018 թվականին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Ես, չգիտեմ, դուք հիշո՞ւմ եք, թե չէ, 2018 թվականին, մինչև այս արձանի տեղում, ըստ էության, մետաղի ջարդոններ էին, մի քանի այսպիսի մետաղի ձողեր, և որից հոսի բան չկար։ Եվ մենք, այդ թվում մեր արժեքներին տեր կանգնելու քաղաքականության տրամաբանության մեջ, նախ այս արձանը, որը բավականին բարձր գեղարվեստական արժեք ունի, և կարծում եմ՝ խորհրդային Հայաստանի կերպարվեստի և քանդակագործության կարևոր գլուխգործոցներից է, վերականգնեցինք։ Ոչ մի բան չկար այստեղ, թալանված էր, մետաղի մի քանի ձող էր մնացել։

Մի քանի տարի նաև աշխատեցինք, որպեսզի շրջակա տարածքները իրենց նշանակությամբ հետ բերենք և հանրային նշանակությունը վերականգնեցինք։ Եվ ահա, վերջապես նաև ավարտել ենք արձանի լուսավորության աշխատանքները, որպեսզի նաև ճանապարհներով Չարենցավան-Երևան մայրուղով երթևեկող մեր բոլոր ուղևորներին, հայրենակիցներին, հյուրերին երևա թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։ Եվ կարծում եմ՝ բավականին լավ է ստացվել։

Հիմնական գաղափարս հետևյալն է, որ այն, ինչ արձանի հետ տեղի է ունեցել 2018 թվականից մինչև օրս, խորհրդանշում է այն, ինչ Հայաստանի Հանրապետության հետ տեղի է ունեցել 2018 թվականից մինչև օրս»,-նշեց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ