![]()
Լրատվամիջոցներում մանիպուլյատիվ տեղեկություն է շրջանառվում, թե իշխանությունը փորձում է ճնշել ընդդիմությանը և սահմանափակել նրանց քարոզարշավ անելու հնարավորությունները:
Հրապարակումներ են արվում այն մասին, որ Սամվել Կարապետյանի համակիրների ստեղծած «Ուժեղ Հայաստանի» քարոզչական ավտոբուսը, որն ամեն օր այս ու այն կողմ է պտտվում, տարվել է տուգանային հրապարակ։
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել Ներքին գործերի նախարարություն, որտեղից ի պատասխան մեր հարցադրումների՝ հայտնել են.
«Նշված տրանսպորտային միջոցի վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում, նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք»:
![]()