Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը

Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի նկատմամբ ռազմական գործողությունը դադարեցնելու հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ իրենք շատ մոտ են իրենց առջև դրված նպատակներին։

«Իրանական հրթիռային ներուժի, արձակիչների և դրանց վերաբերող մնացած ամեն ինչի ամբողջական ոչնչացում, Իրանի պաշտպանական-արդյունաբերական բազայի ոչնչացում, վերացնել նրանց ռազմածովային և ռազմաօդային ուժերը՝ ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցները, երբեք թույլ չտալ, որ Իրանը նույնիսկ մոտենա միջուկային ներուժին և միշտ կարողանա արագ և հզոր արձագանքել նման իրավիճակին, եթե այն առաջանա, Մերձավոր Արևելքի մեր դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քուվեյթի և այլոց ամենաբարձր մակարդակով պաշտպանություն»,- սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։

Թրամփը նաև հայտնել է, որ այն երկրները, որոնք օգտագործում են Հորմուզի նեղուցը, ստիպված կլինեն պաշտպանել այն՝ առանց Միացյալ Նահանգների օժանդակության։

«Եթե նրանք խնդրեն, մենք կօգնենք այդ երկրներին Հորմուզի նեղուցում, սակայն դա անհրաժեշտ չի լինի, երբ Իրանի կողմից սպառնալիքը վերացվի»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ