Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկուսակցական արշավի շրջանակներում մարտի 21-ին ուղևորվել է Գեղարքունիքի մարզ։

Կուսակցականներն արդեն եղել են Վարդենիսում, Մարտունիում, Գավառում, հանդիպել տեղի բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրների մասին, լսել շնորհակալական և ոգևորիչ խոսքեր։

Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Լճափ գյուղում անսպասելի կանգառ են ունեցել։

Այստեղ ևս վարչապետիւ հետ հանդիպման եկած քաղաքացիները խոսել են խնդիրներից, արդեն լուծված բազմթիվ հարցերից ու վստահեցրել՝ իշխանության կողքին են։

«Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է»,- ասել են նրանք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ