![]()
Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը չի բավարարվել։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ կոմիտեն ի պատասխան մեր հարցմանը, տեղեկացրել էր, որ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել են, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի:
Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
![]()