Բարով եք եկել մեր Վարդենիս, հայ ժողովուրդը ձեր հետ ա, պարոն վարչապետ․ տեսանյութ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկուսակցական արշավի շրջանակներում մարտի 21-ին ուղևորվել է Գեղարքունիքի մարզ։

Առաջին կանգառը Վարդենիսն է, որտեղ նրանց ընդունել են մեծ ջերմությամբ։ Վարդենիսցիները վարչապետին ու կուսակցականներին ներկայացրել են իրենց հուզող խնդիրներն ու շնորհակալություն հայտնել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համար։

«Բարով եք եկել մեր Վարդենիս, հայ ժողովուրդը ձեր հետ ա, պարոն վարչապետ»,- ողջունել են նրանց վարդենիսցիները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ