Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 10-16-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ մարտի 10-15,
-Նոր Նորքում՝ մարտի 11-ին, 13-ին, 14-ին և 16-ին,
-Շենգավիթում` չի գերազանցել,
-Արաբկիրում՝ մարտի 11-ին, 12-ին և 14-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում և Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում` մարտի 11-ին, 12-ին և 14-ին,
-Շենգավիթում՝ մարտի 10-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ