Հերթական բռնության դեպքը Երևանում․ 46 համարի երթուղին սպասարկող վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 19-ին հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված երթուղային ավտոբուսի վարորդներից մեկի նկատմամբ։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ժամը 16։15-ի սահմաններում Այվազովսկի և Ավանեսով փողոցների խաչմերուկում ավտոմեքենաների՝ միմյանց չզիջելու և ազդանշան տալու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 67-ամյա Նորայր Ե․-ի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս հարվածներ է հասցրել Նորայր Ե․-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Նորայր Ե․-ի հետ վիճաբանած, նրան մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Նորայր Ե․-ն, ըստ սկզբնաղբյուրի, աշխատում է թիվ 46 համարի երթուղում՝ որպես ավտոբուսի վարորդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ