Երևան-Թբիլիսի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել Երևան

Երևանից Թբիլիսի մեկնող ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել մեկնարկային կետ՝ Երևան:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ օդանավում առաջացել է տեխնիկական խնդիր:

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանում։ Սպասվում է, որ շուտով այն կրկին կմեկնի Վրաստան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ