Սրանք ռուսական լրտեսներ են. ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ չենջերը չէին հասցնում փոխել

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի խոսքով՝ ինքը ՀՅԴ անդամ է եղել, սակայն լքել է կուսակցության շարքերը, քանի որ բոլորը գիտեն, թե նրանց կառավարման տարիներին ինչեր են եղել:

«Նման կողոպուտ և ալան-թալան երբեք չի եղել, երբ միացան Քոչարյանին, նրանց վարկանիշն իջավ մեկ տոկոս, հիմա առանձին չեն առաջադրվում, որովհետև խայտառակ կլինեն, մեկ տոկոս ձայն էլ չեն հավաքի, դրա համար միշտ միանում են Քոչարյանին»,- ասում է նա:

Մալխասյանը նկատում է. «Երբ Քոչարյանը եկավ Հայաստան, մի զապորոժեցից ու երկու վերնաշապիկից բացի՝ ուրիշ բան չուներ, բայց կտրուկ միլիարդատեր դարձավ՝ երկնքից թափվե՞ց գլխին, թե՞ ճապոնացիները տվեցին. էս երկիրը թալանել է: Մինչև նրա գալը ղարաբաղցի-հայաստանցի հակասություն չկար, Քոչարյանը ստեղծեց խայտառակ համակարգ, և ժողովուրդը սկսեց ատել»:

Ըստ զրուցակցի՝ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ձերբակալել, կալանավորել է դաշնակցականներին, իսկ հիմա միացել է Ռոբերտ Քոչարյանին և նույն դաշնակցականներին:

«Բոլորը մի կենտրոնից են կառավարվում, Բագրատին ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ Տավուշում չենջերը չէին հասցնում փոխել: Սրանք բոլորը ռուսական լրտեսներ են: Տերերը հրաման են իջեցրել, որ պիտի գնան աջ, իրենք էլ գնում են: Ռուսները տարածք նայող են ուզում նշանակել Քոչարյանին, որ դաժանություններ անի հայ ժողովրդի նկատմամբ, մեզ ուզում են դարձնել հնազանդ ստրուկներ: Քոչարյանին ուզում են բերեն, որ նորից պատերազմ սանձազերծի»,- ասում է նա:

Վերջինիս նկատառմամբ՝ այժմյան Սասունը, Մուշը, Արցախը ներկա Հայաստանն է:

«Վայրենիների ձեռքից պետք է պրծնենք, գնանք քաղաքակիրթ աշխարհ: Իսկ էս ախմախներն ասում են, թե TRIPP-ի մեջ այլ պետություն պետք է մտնի՝ ո՞վ, Ռուսաստա՞նը: Ռուսները մեզ «քցում» են, խաբում: Ասում են՝ Պուտինը մեզ կփրկի, տո թող Պուտինը հլը ինքն իրեն փրկի»,- ընդգծում է նա:

Վարդան Մալխասյանը շեշտում է՝ սպասվող ընտրությունները բախտորոշ են, քանի որ վճռվելու է մեր պետականության հարցը:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ