Ուժեղը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե դրսից «տղա բերողները»

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ ուժեր հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է սեպտեմբերյան նոր անխուսափելի պատերազմ։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հետ։ Նա նշեց, որ այդ ուժերը ռուսամետ ուժերն են, որոնք չեն ցանկանում, որ երկրում խաղաղություն լինի։

«Բայց մենք գնում ենք խաղաղության, և օգոստոսի 8-ին արդեն նախաստորագրվել է պայմանագիրը, իսկ նմանատիպ ուժերն իրենց արած հայտարարություններով բերում են նրան, որ պատերազմի հավանական սկսումը կարող է և լինել։ Այն դեպքում, երբ մենք ահագին ջանքեր ենք թափել։ Եվ հիմա տվյալ ուժերն այնպես են անում, որ խաղաղությունը չկայանա»,- ասաց Գուրգեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ մի պետություն կա, որին ձեռնտու չի մեր երկրում խաղաղությունը, և դա Ռուսաստանն է, որն անընդհատ ուզում է մի բան անել, որպեսզի Ադրբեջանը նորից հարձակվի. դա նրանց ցանկությունն է, և այստեղ իրենց 5-րդ շարասյան միջոցով գնում են դրան։

Գուրգեն Մելքոնյանի խոսքով՝ կաթողիկոսը ամենաակտիվներից է, որ սատարում է Ռուսաստանին, և այդ բոլորը նույն ուժերն են, որոնք ուզում եմ մի բան՝ որ Հայաստանն անկախ չլինի, իրենք ուզում են, որ Հայաստանը լինի Ռուսաստանի մի գավառ, իրենք էլ դառնան գավառապետ և ոնց պետք է՝ Ռուսաստանի ազդեցության տակ ապրեն, թալանեն, կոտորեն։

Խոսելով Սամվել Կարապետյանի մասին՝ պատգամավորն ասաց․ «Կրկեսի շենքն իրենք կառուցեցին մոտ 15 տարում, եթե մի հատ կրկեսի շենք է կառուցում 15 տարում, բա մնացած տնտեսությունը քանի տարում պետք է կառուցեն, որպեսզի 300 000 աշխատատեղ ունենանք։ Էդ հարցն է ինձ անհանգստացնում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ