![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը սոցցանցի իր էջում շատ սպասված լուր է հրապարակել գյուղատնտեսների համար։
«Հող մշակող ու արդյունք ստեղծող գյուղացին մեր ուշադրության կենտրոնում է ոչ միայն խոսքով, այլև կոնկրետ գործով։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որը թեթևացնելու է մեր հազարավոր հայրենակիցների հոգսը։ Պետությունն իր վրա է վերցնում գյուղատնտեսական վարկերի տոկոսների սուբսիդավորման ամբողջ բեռը։
Ի՞նչ է առաջարկվում.
0% տոկոսադրույք. դուք վճարում եք միայն մայր գումարը, իսկ մինչև 14% տոկոսավճարն ամբողջությամբ սուբսիդավորում է պետությունը։
գումարի չափը. 1-ից մինչև 5 մլն դրամ։
արտոնյալ ժամկետ. մայր գումարի մարումը կարող եք սկսել վարկը վերցնելուց 6 ամիս անց։
ժամկետ. մինչև 3 տարի։
Ովքե՞ր կարող են օգտվել. ագրոպարենային ոլորտում գործող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ԱՁ-ները։
Ինչպե՞ս. ընդամենը պետք է ֆինանսական կառույց ներկայացնել տեղեկանք համայնքի ղեկավարից՝ ոլորտում գործունեություն ծավալելու մասին։
Շարունակում ենք քայլ առ քայլ հզորացնել գյուղն ու գյուղատնտեսությունը»,- գրել է Մանավազյանը:
![]()